100 գ սիսեռի վրա ջուր լցնել և թողնել 10-12 ժամ (լավ կլինի ամբողջ գիշեր), ջուրը թափել, նորից ջուր լցնել և եփել: 1 ճ գդալ բլղուրի վրա 2 ճ գդալ եռացրած ջուր լցնել, որ փափկի և տռզի:))) Տռզելուց հետո 1 թեյի գդալ տոմատի մածուկ ավելացնել և չորացրած անանուխ (նանա), մաղադանոսը, կանաչ սոխը մանր կտրատել (քանակությունը դուք որոշեք, բայց ցանկալի է շատ), սիսեռը (եփելուց հետո կեղևը հանել), բլղուրը, կանաչիները միացնել: Առանձին ամանի մեջ լցնել մոտ 4 ճաշի գդալ զեյթունի ձեթ, աղ, կես կիտրոնի հյութ, կարմիր կծու պղպեղ (Հալեպի), խառնել, ավելացնել զանգվածին: Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել