Շատ լուրջ բան է տեղի ունենում։ Քարկոծում են գիտնականներին, բժիշկներին, զինվորականներին, ուսուցիչներին, եկեղեցականներին.. եւ այդ քարկոծողները քոռ կոպեկի արժեք չունեն` եղած-չեղած մի հաշիվ է, բայց իրենց չեղած հալով կարողանում են ազդեցություն ունենալ հենց իրենց նմանների շարջանում։ Մեր արժեքային համակարգը ոչնչացվել է։ Մարդը մտնում է եկեղեցի չհարգելով եկեղեցականին, հիվանդանոց` բժշկին, եւ այդպես շարունակ։ Ընտանիքի մոդելն է ոչնչացվում։ Ընտանիքի հայրը սկսել է չաշխատել, օգնություն են սպասում։ Անգամ ծնողի բնազդն է կորել։ Ծնողը իր երեխային չի պաշտպանում։ Երեխային տարել ու մատաղ են արել, այդ ծնողը ողբում է, բայց ողբն էլ անտեղի է դառնում։ Կենդանին, որ կենդանի է փորձիր ձագին առնել ձեռքից` աչքերդ կհանի։ Մի խոսքով մեծամասամբ դարձել ենք կրավորական ու ստրուկ։ Մենք մեզ չենք հարգում, բայց դրսից հարգանք ենք պահանջում։ Այսպես կարող եմ երկար ասել, բայց քանի որ մեծամասամբ տգետների հետ գործ ունենք, ու մեծամասամբ թքած ունեն, թե ինչ եմ ասում, ավելի լավ է լռել ու գնալ գիրք կարդալ։
Հ.Գ. Այսօր տեսա, որ մեկը գրել էր, թե քանի զոհ է տվել արցախցին։ Ասեմ` 1700, եւ դա ոչ թե ցավի, այլ տողատակում կար` ցինիզմ, որը պայմանավորված էր` դե արցախցին թող իր հողը պահի.. ու հատուկ արցախցիներին վարկաբեկելու, նվաստացնելու.. չեմ ուզում ավելացնել, որովհետեւ կաթիլ-կաթիլ տեղ հասցրեցին, որ արցախցին մարդ չի, որ արցախցուն հասնում է, այն դեպքում որ հենց տուժողը միշտ արցախցին է եղել։ Եսի՞մ, գրում եմ, ու փոշմանում, որովհետեւ միեւնույն է ամեն մարդ իր նեղ, շատ պուճուր ուղեղի պրիզմայով է քննարկելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել