Սեքսը ոչ միայն հաճելի, այլև շատ օգտակար զբաղմունք է: Դատեք ինքներդ՝  

-սեքսը 5 անգամ ավելի արդյունավետ է ցավազրկում, քան, օրինակ, վալիումը, քանի որ օրգազմից հետո օկսիտոցինի մակարդակը 5 անգամ բարձրանում է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է էնդորֆինների հսկայական քանակության արտանետման, որոնք բթացնում են ցավը (սկսած գլխացավից մինչև արթրիտի ցավեր),

-սեքսը  բնական անտիհիստամինային միջոց է և կարող է օգնել բռնված շնչառության, ասթմայի և բարձր ջերմաստիճանի դեպքում,

-սեքսն օգնում է գլխացավի ժամանակ, քանի որ իջեցնում է գլխուղեղի անոթների ճնշումը,

-սեքսը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը, նպաստում է մկանային համակարգի ամրապնդմանն ու ազատում է ավելորդ քաշից:

Ուստի այս գրառման տակ ագրեսիվ մեկնաբանություններ գրելու փոխարեն առաջարկում ենք սեքսով զբաղվել, քանի որ սեքսը նաև ազատում է ագրեսիվ տրամադրվածությունից ;-)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել