Սմբուկները լվանալ, կեղևը հեռացնել, յուրաքանչյուրը բաժանել 5-6 մասի (կարող եք կտրել երկարությամբ կամ օղակների բաժանել), աղ ցանել և թողնել մոտ կես ժամ, որպեսզի դառնությունը դուրս գա և տապակելիս քիչ ձեթ ներծծի, հետո տապակել: Ջեռոցի տապակի մեջ մեկ շերտով դասավորել նախապես տապակած սմբուկները, վրան լցնել լոլիկով սուոս, մոցարելա կամ ցանկացած այլ պանիր քերել (եթե օգտագործում եք մոցարելա, սուլուգունի, ապա կարող եք բարակ կտրատած շարել զանգվածի վրա, իսկ մյուս պանիրները քերել), սև պղպեղ, աղ և ռեհան ավելացնել (եթե կանաչ ռեհան` բազիլիկ, օգտագործեք, շատ ավելի նուրբ համ կունենա ուտեստը) և այս ամենը ծածկել սոուսով, նույն հերթականությամբ կարող եք շերտերը կրկնել. դա կախված է ձեր ջեռոցի տապակի մեծությունից և թե քանի հոգու համար եք պատրաստում, բայց վերջին շերտը պետք է պանիր լինի: Եփել ջեռոցում մոտ 15-20 րոպե, կամ էլ մինչև պանիրը հալչի ու մի փոքր կարմրի: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել