Ափսոս, որ Տիգրան Քոչարյանին չեմ կարող պատասխանել, ավելի ուշ կմանրամասնեմ: (Տիգրան Քոչարյանի գրառումը կարող եք կարդալ այստեղ) Բայց ի տարբերություն Թբիլիսիից օրգազմ ապրողների` ես մեր քաղաքի բնակիչների համար եմ վիրավորվել, ոչ թե Թբիլիսիով ինքնամոռաց հիացել, ես վրացուն չեմ գովում, այլ սիրտս ցավում է, որ էդ ձեր ասած  «պիղծ վրացին»  հպարտանալու, ցույց տալու բան ունի ու 100 քայլ առաջ ա մեզանից, որ 1000-ամյակների պատմություն ու մշակույթ ունենք, բայց ապրում ենք միայն, որ մի երկու հրեշի փոր լցնենք, ամբողջ կյանքներիս իմաստը դա է դարձել: Թբիլիսիում ավելի շատ Երևան կար, քան Երևանում, էնտեղ զգացվում էր, որ հայ ճարտարապետի, արվեստագետի մատն ա խառը, իսկ ստեղից չի զգացվում, ստեղից զուգագուլպայի հոտ ա գալիս ու արմենչիկա-բալայախառը վայնասունի ձայն, իսկ ում դա դուր ա գալիս, ուրեմն թող շարունակի հրեշի փորը լցնել.....կարմիր գծերի համար էլ վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել