1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում:

2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը:

3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը:

4. Հաճա՞խ եք գուշակում, թե ո՞վ է Ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը:

5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին:

6. Միշտ կատարվու՞մ են Ձեր նվիրական երազանքները:

7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը:

8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում:

9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն:

10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ:

11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե Ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ու դա հաստատվել է:

12. Ձեռք եք բերու՞մ որևէ իր միայն նրա համար, որ Ձեզ թվացել է, թե այն ուղղակի Ձեզ համար է նախատեսված:

13. Հավատու՞մ եք սիրուն առաջին հայացքից:

14. Որոշումներ կայացնելիս սովորաբար լսու՞մ եք Ձեր ներքին ձայնին:

15. Վստահում եք ինտուիցիայի՞ն, թե՞ տրամաբանությանը:

Յուրաքանչյուր դրական պատասխանի համար գումարեք 1 միավոր և հաշվեք արդյունքը:

10-15 միավոր

Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել Ձեր ներքին ձայնին, այն Ձեզ երբեք հուսախաբ չի անի:

5-9 միավոր 

Դուք ունեք որոշակի մարգարեական ընդունակություններ, բայց կյանքի կարևոր հարցերում չարժե վստահել ինտուիցիային: Դուք ռիսկի կդիմեք ընդունել սեփական վախերը որպես ներքին ձայնի հուշում: Սովորեք ազատել գիտակցությունը վայրկենական մտքերից, և այդ դեպքում ենթագիտակցությունը §կտա¦ Ձեզ ճշմարիտ տեղեկատվություն: 

5 միավորից քիչ 

Ձեր կյանքում որպես առաջին ջութակ հանդիսանում է ո՛չ թե ինտուիցիան, այլ տրամաբանությունը: Կարևոր որոշումներ Դուք պետք է կայացնեք լավ կշռադատելով խնդիրը: Մտքի առաջին իսկ պոռթկումին ենթարկվելը  Ձեզ հակացուցված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել