Այսօր, իրեն քաղաքակիրթ անվանող մարդկության հետ միասին դավաճանելով մեր բոլոր հին ու նոր ճշմարիտ աստվածներին, կորցնելով բոլոր իրական ուղենիշները, հազարամյակների ընթացքում այնքան դժվարությամբ ձեռք բերված մարդկային առաքինությունները, միայն որպես ձև պահելով քրիստոնեությունը և մեր մեջ մեռցնելով բարոյականի հետ մարդուն կապող վերջին հենասյունը՝ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ հավատը, մենք, գուցե ինքներս էլ ամբողջությամբ այդ չգիտակցելով, անցել ենք ոսկե հորթի պաշտամունքին, որի ամենահզոր զենքը հենց ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ մեռած հավատն է… Այս զորությամբ է, որ նա մեզ վերածել է ընչաքաղց ու նյութապաշտ, միայն մարմնավոր հաճույքների և զվարճանքների մասին երազող, հոգևոր որևէ լիցքից զուրկ, հեշտախտասեր արարածների…
Մենք ուշադրություն անգամ չենք դարձնում, որ այս կուռքը ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ նման ողորմած և բարեգութ չէ: Նա չափազանց հիշաչար ու դաժան է և իր տված ամեն մի չնչին ու աննշան բանի համար որպես զոհ միայն մանկիկների` մեր զավակներին է պահանջելու ու լափելու… 
Մի պահ սթափվելով և շուրջներս նայելով` մենք կտեսնենք, որ մեր երեխաները կարծես մերը չեն այլևս: Նրանք այդ հրեշի ճիրաններում են և վեր են ածվել նրա զինվորների: Իրենց հագ ու կապով, նիստ ու կացով, իրենց պաշտած արժեքներով, մեզ համար զարհուրելի արտաքինով իրենց մուլտիկների միաչքանի հերոսներով, միայն սպառելու անհագ ցանկություններով, զանազան, թվացյալ անմեղ, սակայն խորքով դեռահասների ներաշխարհը այլասերող իրենց շոուներով, ամբարտավան պահվածքներով, սուտ, անհասկանալի ազատաանկախատենչության մոլուցքներով, իրենց անհանդուրժողականությամբ հին «կարծրատիպերի» հանդեպ, իրենց, որպես օրենք, համասեռամոլ և անպայման դատարկամիտ շոու «աստղերով», կուռքերով, վաղը ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պահանջներով…
Հայ Ժողովուրդ: Սթափվելու ժամանակն է: Նահանջի ճանապարհ չկա: Իրականում այս է մեր կարևորագույն հարցն այսօր: ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել