Հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյանը, եթե ողջ լիներ և այս տեսարանը տեսներ,  անպատճառ կբացականչեր` իմաաաա՞ստը:

Հարգելի ընթերցողներ, այսօր ընդմիջման ժամանակ  որոշեցի քայլել Թատերական հրապարակում, և երևի չեք պատկերացնի իմ զարմանքը, երբ ես տեսա հետևյալ տեսարանը, որը արտացոլված է այս ֆոտոլուսանկարում:

Բանը նրանումն  է, որ երկու երիտասարդ (ինչպես իրենք իրենց կոչում էին` նկարիչներ) ջանասիրաբար «ապականում» էին հուշարձանի ուղիղ դիմացն ընկած տարածքը: Երբ ես չդիմանալով հարցրի վերոհիշյալ վիրտուոզ նկարիչներին, թե այս ամբողջ հրապարակում արդյոք  այլ տեղ չկա՞ր, որ հենց այս հատվածը պետք է ներկեք, նրանք պատասխանեցին` «Հա, ի՞նչ է եղել որ, որտեղ ուզում ենք` այնտեղ էլ նկարում ենք, բացի դրանից` մեր թիկունքին ձեռնարկություն կա կանգնած» (որի անունը ինձ այդպես էլ հաջողվեց նրանցից իմանալ):

Լսում էի նրանց և մտածում. ընդհանրապես ի՞նչ է կատարվում մեզ հետ, ինչո՞ւ ենք մենք տառապում էժանագին նորամուծության մոլուցքով, ինչո՞ւ ենք մենք փորձում հենց այդ նորարարությունները իրականացնել դասականի կողքին: Չէ՞ որ նույն բանը եղավ Հյուսիսային պողոտայի հարցում: Ինչպե՞ս կարելի էր Թամանյական ստեղծագործության կողքին կառուցել նոր ոճի շենքեր, ինչպե՞ս կարելի էր հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ Թամանյանը այս հրաշալի շինությունները նախագծելիս հաշվի էր առնում այն հանգամանքը, որ դրանց կողքին պետք է լինեն միայն դասական շինություններ, որ շինությունները իրար հետ համաշունչ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել