«Հրապարակ»-ի տեղեկություններով, ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել։

 «Ռեկտորների այն պնդումները, թե դրանով աշխատավարձի հարց են լուծում, տեխնիկական վերազինման կամ սոցիալական խնդիրներ, կասկածի տեղիք են տվել։ Մեզ հասած տեղեկություններով, հնարավոր է, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր։ Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել