Ինչպես հաղորդում է «The Daily Mail» պարբերականը, երեկ Անգլիայի երկնքում երևացող Պերսեիդների երկնաքարային հոսքն ամենաառատն էր` ժամում մինչև 60 աստղերի հոսքով:
Ամեն տարի տեղի ունեցող այս երևույթը դիտվում է հուլիսի 17-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում: Սակայն Անգլիայի Թագավորական աստղագիտական ասոցիացիան նշում է, որ այս տարվա Պերսեիդների երկնաքարային հոսքը յուրահատուկ էր իր առատությամբ ու ինտենսիվությամբ` րոպեում մեկ երկնաքարի անկումով:
Աստղային այս անձրևի ժամանակ երկնաքարերը վայրկյանում 36 մղոն արագությամբ  ընկնում են Երկրի մթնոլորտ, որի ընթացքում դրանք լուսարձակում են ու արագ հալչում` տեսանելի լինելով վայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում, սակայն դրանց գազային փայլուն օդի մոլեկուլների հետքը մի քանի վայրկյան կարող է պահպանվել:
Ամեն տարի տեղի ունեցող այս երևույթը բաց չեն թողել սիրողական աստղագիտությամբ զբաղվողները, ովքեր կարողացել են շշմեցուցիչ յուրօրինակ լուսանկարներ ստանալ:
Դեռ այս գիշեր էլ սպասվում է, որ երկինքը կառկայծի բնական «հրավառությամբ»` գեղեցիկ տեսարան ապահովելով շատերի համար:    
 
Ստորև դիտեք Անգլիայի տարբեր բնակավայրերից արված աստղային անձրևի շշմեցուցիչ լուսանկարները, որոնք առանձնացվել են «The Daily Mail»-ի կողմից:

Ston

A

A

Meteor shower

Im

A

Wis

Sp

Starr

Falling

Perseid

Meteors

Astonis

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել