Եթե հավատանք «Հրապարակի» աղբյուրներին, ապա Երևանի արդեն նախկին գլխավոր վայ-ճարտարապետ, իսկ այժմ Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, դրսևորելով անգամ գոմեշի համար զարմանալի համառություն, հետ չի կանգնել Հանրապետության հրապարակը պղծելու իր վաղեմի մտքից: Նա այնուամենայնիվ ուզում է Թմբուկ կոչեցյալը կառուցել:
Թերթը պարզել է, որ դեռ առաջին անգամ, երբ Թմբուկի կառուցման վերաբերյալ մեծ հասարակական աղմուկ բարձրացավ, Նարեկ Սարգսյանի կարգադրությամբ արդեն իրականացվել էին հողային հետազոտության աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե ինչ մասշտաբի ու բնույթի հողաշինական աշխատանքների կարիք կա: 
Վերջերս, երբ ուզեցել են վերջապես ասֆալտապատել Կառավարության շենքի ներսի բակը, Նարեկ Սարգսյանը կտրականապես արգելել է դա անել, և ինչպես նշում է թերթը, ասել է, որ Թմբուկն անպայման կառուցվելու է:
Դե, Նարեկ Սարգսյանի բեղուն գործունեության ծանոթ լինելով, ինչպես նաև քաջատեղյակ լինելով այն փաստին, որ մեր Կառավարությունը հավանություն է տալիս ցանկացած բանի, որը վնասում ու նյարդայնացնում է ժողովրդին, զարգացումների նման տարբերակը բնավ էլ պետք չէ բացառել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել