Երիտասարդների միջազգային օրվա առիթով ՀՀ վարչապետը հարկ չհամարեց ցած իջնել՝ հանդիպելու կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող երիտասարդներին: Բայց նույն վարչապետը գնաց Ծաղկաձոր՝ այցելելու յուրային Բազեականներին: 
<Մեր ապագան երիտասարդներն են… Մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ…> ավանդական արտահայտությունները զավեշտալի են դառնում ուսման վարձավճարների բարձրացման ու դրանց դեմ բողոքող երիտասարդների ձայնին ականջալուր չլինելու փաստի ֆոնին…
Ի՞նչ որակյալ կրթության կամ լուսավոր ապագայի մասին կարող է խոսք լինել, երբ երիտասարդը կրթության դիմաց վճարելու միջոց չունի… երբ առանց կրթության որակը բարելավելու ու առանց բացատրություններ ու հիմանվորումներ ներկայացնելու ընդհուպ մինչև 80 տոկսով թանկացվում են ուսման վարձերը… երբ երիտասարդը գալիս է կառավարության շենքի դիմաց խոսելու ու արհարհվում է…
Քաղաքացիների միջև տարբերություն դնելը՝ նրանց յուրայինների ու օտարների բաժանելը պետական կառավարման համակարգի ամենաարատավոր երևույթներից է: 
Ընդդիմացողը… բողոքողը… դժգոհողը… ուշադրության ու պետական հոգածության ավելի մեծ կարիք ունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել