Tert.am-ը գրում է.

Ընտրությունների հեռանկարը բավականին վտանագավոր է, սակայն կա նաև ճանապարհ հենց ընտրությունների միջոցով թույլ չտալ, որ հայկական պետության լուծարման ծրագիրը իրականություն դառնա, այս իրավիճակում, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանը և հայկականությունը դիտարկում են թշնամի, հաշտության, բարեկամության մասին խոսքը հայկական պետականությանը հերթական կործանարար վնասը հասցնելուն է ուղղված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։ Նա հիշեցրեց, որ հանրությունը, նաև քաղաքական ուժերը իրավունք ունեն կանխել հայկական պետության լուծարումը և այդ իսկ պատճառով պետք է անեն ամեն ինչ, որ իրենց ընձեռված սահմանադրական միջոցներով կանխեն նաև վարչական ռեսուրսի կիրառումը, հասարակական կարծիքի մանիպուլացումը։

«Ընտրությունները պետք է հենց ընտրություններ լինեն, ոչ թե վստահության հանրաքվե, ինչպես 2018-ին էր»,-ասաց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Հայաստանը այս կործանարար պատերազմից չի գնում վերախմբման, պետական ինքնիշխանության վերականգնման ճանապարհով, խաղաղությունը ամենացանկալի իրավիճակն է ցանկացած պետության և ազգի համար, սակայն դարեր ի վեր նշվել է, որ խաղաղության հասնելու ամենաճիշտ ճանապարհը պատերազմին նախապատրաստվելն է։

«Մենք ոչ միայն պատերազմին չնախապատրաստվեցինք, այլև կարծես չխուսափեցինք դրանից,  հիմա շարունակում ենք հարևանների հետ խաղաղ համակեցության կեղծ քաղաքականությունը։ Սա չափազանց վտանգավոր է Ցեղասպանության տարելիցի շեմին, ներկայիս իրավիճակը կարող է խիստ բացասական ազեդեցություն ունենալ հայկական հարցի, Հայ դատի և պահանջատիրության հետ կապված։ Պահանջատիրության հիմքում ընկած է մեր հայրենազրկումը, որին այս պատերազմից հետո հավելեցինք ևս մեկ հայրանազրկում՝ Արցախի ոչ միայն ԼՂԻՄ, այլև ազատագրված տարածքների կորուստը։ Այս իշխանությունները ոչ միայն չեն գիտակցել և չեն վերաիմաստավորել մեր անցյալի սխալները, այլև գնում են այդ սխալների կրկնողության ճանապարհով»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել