Շնորհավո՛ր, Մաեստրո. Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է. ՏեսանյութIlur.am-ը գրում է.

Այսօր հայտնի եւ սիրված դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: iLur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է սիրելի մաեստրոյին, մաղթում երկրար կյանք, առողջություն եւ ստեղծագործական նորություններ՝ իր երկրպագուների համար:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին, Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիրն է: Երվանդ Մանարյանը հայտնի է նաեւ որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացի, 2008-ին մեկնարկած Համաժողովրդական շարժման համախոհ, ով մշտապես մասնակցում է ռեժիմի դեմ անցկացվող հանրահավաքներին, եւ ելույթներ ունենում:  

Մաեստրոյի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ տեսանյութը, որի հերոսը ինքը՝ Երվանդ Մանարյանն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել