9-летняя девочка стала легендой в шахматном мире

Ունենալով շախմատ խաղալու ընդամենը երեք տարվա փորձ` 9-ամյա Կարիսսա Իպը արդեն կարող է վերևից նայել ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայում գրանցված խաղացողներին (ֆեդերացիայի անդամների թիվը 51.000 է):

Կարիսսան դարձել է ամենաերիտասրդ գրոյսմաստերը կազմակերպության պատմության մեջ: Շախմատ խաղալ աղջկան սովորեցրել է նրա հայրը՝ Պերսի Իպը: Արդեն մեկ տարի անց Կարիսսան հաղթել է նրան, և հայրը հայտարարել է, որ ևս մեկ տարի, ու դուստրը կդառնա իսկական վարպետ: Բայց նույնիսկ նա չէր կարող պատկերացնել, թե որքան հեռու կարող է գնալ իր դստրիկը:


Կարիսսայի վարպետությունը մեծանում էր ոչ թե օրերով, այլ ժամերով: 8 տարին չբոլորած` նա հաղթեց իրենից բավականին մեծ հակառակորդին, իսկ այնուհետև առաջին անգամ խաղաց Մասսաչուսետսի շախմատային մրցարշավում, որից հետո բարձրացավ աղյուսակի վերին հորիզոնականները: Անցյալ տարի աշնանը աղջիկը մասնակցել է Սլովենիայում տեղի ունեցող մրցույթին, իսկ դեկտեմբերին նա կխաղա Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցարշավում:  

9-летняя девочка стала легендой в шахматном мире

Ընդ որում, Կարիսսան չի գոռոզանում և անգամ չգիտի, թե ինչ պատասխանի լրագրողների հարցերին իր հաջողությունների մասին: Նա ասում է, որ ուղղակի չի մտածում այդ մասին: Կարիսսան, այնուամենայնիվ, իր առջև նպատակ է դրել մի օր հաղթել ոչ թե կանանց, այլ ընդհանուր աշխարհի առաջնությունը:

Մեծահասակ խաղացողները փոքրիկ աղջկան լուրջ հակառակորդ են համարում, քանի որ նա արդեն գտնվում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի Թոփ 7-ում և գլխավորում է կանանց ռեյթինգային աղյուսակը:  

9-летняя девочка стала легендой в шахматном мире

Իր հարազատ նահանգում Կարիսսան արդեն լեգենդ է դարձել: «Նա շատ տպավորիչ շախմատիստ է»,- ասել է Մասսաչուսետսի շախմատի ասոցացիայի նախագահ Նատան Սմոլենսկին: «Կարիսսան իր խաղային հատկանիշնելով առաջ է անցել տեղացի մի շարք աստղերից, որոնք իրենց տարիքով ավելի մեծ են»,- ավելացրել է նա:  

Կարիսսան երեք տարի ունի, որպեսզի կատարելագործի իր խաղային հատկանիշները և ավելի բարձր կոչումների հասնի, ասել է Սմոլենսկին: Նա օրինակ բերեց ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն Իրինա Կրուշին, ով գրոյսմաստեր էր դարձել 12 տարեկանում: Մասսաչուսետսի շախմատային ասոցացիայի նախկին նախագահ Ջորջ Միրիջանյանը հայտարարեց, որ մյուս խաղացողները շատ ուրախ են Կարիսսայի հաջողությունների համար: «Բոլոր այն տարիների ընթացքում, ինչ ես այս ասոցացիայի անդամ եմ, երբևիցե չէի տեսել, որ մյուս խաղացողներն այսպես բուռն կերպով աջակցեն երիտասարդ խաղացողին: Նրանք իսկապես հպարտանում են Կարիսսայով»,- ասել է Միրիջանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել