Ցեղ և կրոն հասկացություններին խիստ պահպանողական մոտեցման քայքայիչ հատկություններն առանձին վերցրած` ամեն մեկը մի խոչընդոտ է հանդիսանում համամարդկային համերաշխության և խաղաղության համար: Ի՞նչ բան է ՑԵՂԱԿՐՈՆԸ: Ցեղամոլությունն ու դրա գաղափարախոսության աստվածացումը, ցեղա-գերագնահատումը: «Ցեղայնորեն»... «Ցեղամարդ»:

""""Ցեղակրոնը խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն..., որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցե՜ղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով»:"""" 

Սա ուզում է աշխարհից առանձնանալ, տարբերվել, բոլորին վերևից դիտել: Ինչպիսի՜ անհիմն մեծամտություն:

""""Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. """"

Վայ քու արա...

Ուղղակի, իրոք այդքան էներգիա չեմ ուզում ծախսել հետևյալ կետերի հակասություններն ու պրիմիտիվությունը մեկնաբանելու համար: 

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):

Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը եւ հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը:

Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք, ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ կեղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:

Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը: 

Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ:

ԺԶ.Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն - այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

«Աններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ: Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը... Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգայինն է... Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը» (69):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել