Վարսակի փաթիլներով թխվածքաբլիթներ (oatmeal cookies, печенье из овсяных хлопьев) - 100 գ փափուկ կարագը կես բաժակ շաքարավազի և վանիլի հետ հարել, հատ-հատ ավելացնել 2 ձու, լավ հարել: 2 բաժակ վարսակի արագ եփվող փաթիլներին 1 ճ. գդալ ալյուր, կես բաժակ մանրացրած ընկույզ ավելացնել, այս զանգվածին միացնել հարած կարագը, խառնել, 2 գդալի օգնությամբ տեղավորել տապակի վրա: Թխել նախապես 180(350F) միացրած ջեռոցում 15-20 րոպե:

Հ.Գ. Ի դեպ, երեխաների համար ամենաօգտակար թխվածքաբլիթն է: Կարող եք օգտագործել Геркулес:) Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել