Ոստիկանությունը փոշմանել է ու ետ ուղարկել իր մշակած սկանդալային նախագիծը: Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծով առաջարկվում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն անողներին։

Ըստ հաղորդագրության` օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները, սակայն այժմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գտնում է, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, եւ օրինագիծը հետ է ուղարկել:

Ուղղակի հետաքրքիր է՝ եթե ոստիկանության մշակած այս օրինագիծը մամուլում ու սոցցանցերում լայն քննարկման առարկա չդառնար, հիմնականում՝ քննադատական ու երգիծական հնչերանգով, ապա ոստիկանապետը կհամարե՞ր, որ այդ խնդիրը այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէր։ Կամ, երեկ, երբ մշակվում ու առաջարկվում էր նախագիծը, առաջնահերթությու՞ն էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել