Ահա խնդրեմ, ինչն էլ և պահանջվում էր ապացուցել: Այսօր պատահական տեսա այս տեսահոլովակը ու էլի հիշեցի «Նովայա Վոլնա»-ի մեր ֆիասկոն ու խեղճ Մաշա Մնջոյանին: 
Երբ մարդիկ համարձակվում են ինչ-որ քննադատական բան գրել այն մասին, որ Սոնան ուղղակի կոմպետենտ չի ո՛չ իր պրոդյուսերական հմտություններով, ո՛չ էլ առավել ևս իր ճաշակով, որպեսզի Մնջոյանի պես տաղանդավոր երգչուհուն առաջ տանի, մարդիկ են գտնվում, որ հարձակվում են քննադատների վրա ու սկսում պատմել, թե ինչ ադամանդ ա Սոնան, իսկ բոլոր քննադատները չուզող են ու նախանձ...
Էհ եղբայր, է՞ս չի ձեր Սոնայի մակարդակը, է՞ս ա նրա երևելի տաղանդն ու ձայնը: Լրիվ քյաբաբոտ մի երգ, որը անգամ «Փարվանայում» կամաչեն պատվիրել. ոչինչ չասող, ոչ մի էմոցիա չառաջացնող` բացի տհաճության զգացումից, վուլգար ու շաբլոն մի հոլովակ, կատարումն էլ թուրքական մելիզմների ու Սոնայի խռպոտ ձայնով իբր ջազային ոճի համեմում...
Ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ քանի դեռ Սոնան Մաշայից ձեռք չի քաշել, էդ երեխու կարիերան վտանգված ա: Չի կարելի վետերոկային մակարդակի երգչուհուն վստահել իսկական երգչուհու պոտենցիալ ունեցող Մնջոյանին, որովհետև եթե անգամ նա Սոնա-2 չդառնա, ապա լավագույն դեպքում չի էլ աճի որպես կատարող ու որպես արտիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել