Կառավարության ցինիզմը զարմացնում է: Ողջ երևանյան հասարակությունը պարզապես տանել չի կարում Նարեկ Սարգսյանին, ու երեկ նրա պաշտոնանկության լուրը իսկական բերկրանք առաջացրեց մարդկանց մոտ, իսկ Տիգրան Սարգսյանն արդեն այսօր հրաման է ստորագրում, որով Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ...
Ախր բացատրեք էլի ինձ նման քայլի տրամաբանությունը: Տեղով կառավարության վարկանիշը հասարակությունում ավելի ցածր է, քան երբևէ, իսկ նրանք պատասխանատու պաշտոնի են նշանակում մի մարդու, ում անունը արդեն հոմանիշ է դարձել «ավիրել», «ապականել», «քանդել», «անճաշակ» և այլ նմանատիպ բառերի:  
Մի՞թե ողջ Հայաստանում Սարգսյանից բացի այլ ճարտարապետ չկա, թե՞ հրատապ պետք էր ևս մեկին ընդգրկել կառավարության կազմի մեջ, ով առանձնապես չէր էլ թաքցնում իր ատկատները, երբ իր անունը կրողը կազմակերպությունով շահում էր բոլոր տենդերները...
Իրոք, ինչ-որ ոչ ադեկվատ վիճակում է մեր կառավարությունն ու իր գլուխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել