Ledynews.am-ը գրում է.

Եթե ճակատագրի բերմամբ Ձեր կողքին է մի տղամարդ, ով արդեն մեկ այլ կնոջ հետ համատեղ կյանքի փորձ ու չիրագործված պատկերացուներ ունի ընտանեկան կյանքի մասին, ապա պետք է վստահ լինեք, որ եթե նա ուզում է երկրորդ անգամ ամուսնանալ, ուրեմն իրոք պատրաստ է համարել Ձեզ ավելի լավը, քան նախորդին: Կա միայն մեկ «բայց»` պատրա՞ստ եք արդյոք դուք թույլ չտալ այն սխալները, որ հաճախ թույլ են տալիս կանայք ամուսնալուծված տղամարդկանց հետ հարաբերություններում:

Եվ այսպես, ինչ պետք չէ անել.

Մի փորփրեք նրա հոգին: Եթե նա առայժմ պատրաստ չէ պատմել Ձեզ նախկին կնոջից բաժանվելու պատճառները, մի ստիպեք, իսկ եթե ընդհանրապես չեք դիմանում հետաքրքրությանը, հարցրեք նրա բարեկամներին կամ ընկերներին:

Մի արագացրեք իրադարձությունները: Այն, որ նա չափազանց արագ չի ցանկանում կապվել ամուսնությամբ, բնական է. նա պարզապես չի ուզում երկրորդ անգամ կրկնել նույն սխալը: Ժամանակ տվեք նրան Ձեզ ճանաչելու և շարունակ մի խոսեք այն մասին, որ արդեն հարաբերությունները լրջացնելու ժամանակն է:

Մի քննադատեք: Բացասաբար մի արտահայտվեք նրա տղամարդկային հատկությունների, արտաքինի և այլնի մասին: Միանգամայն հնարավոր է, որ նախկին կնոջից նա բաժանվել է հենց այդ քննադատությունների պատճառով և այժմ ուզում է քնքշանք ստանալ Ձեզնից:

Մի «խնամեք» նրան: Նա հասուն և կյանքի փորձ ունեցող տղամարդ է: Պետք չէ խղճալ նրան այն բանի համար, որ մեկ անգամ կյանքը չի դասավորվել, և փորձել այժմ ամեն ինչ անել նրա համար: Հավատացեք՝ չափից դուրս խնամքը նրան կնյարդայնացնի:

Չվախեցնել բաժանման վտանգով: Նման տղամարդու հետ կոնֆլիկտների ժամանակ ամենատարածված կանացի սխալն է նրան երկրորդ բաժանության վտանգով վախեցնելու փորձը: Դուք միանգամից կստիպեք նրան համարել, որ պատրաստվում եք մի օր լքել այնպես, ինչպես նախորդը, և այդ դեպքում նա առաջինը կխզի հարաբերությունները Ձեզ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել