Սնվի՛ր ավելի հաճախ և նիհարի՛ր ավելի շատDoctors.am-ը գրում է.

Թաիլանդացի բժիշկները խորհուրդ են տալիս ուտել ամեն ինչ՝ կարևորը ոչ մեծ չափաբաժիններով և ոչ մի դեպքում մթերքներն իրար չխառնելով:  Օրինակ՝ մի կտոր միս կամ ձուկ ուտելուց միայն մի քանի ժամ անց կարելի է ուտել բանան կամ քաղցրեղեն, իսկ դրանից մի քանի ժամ անց՝ թանձրուկով համեղ կարտոֆիլ: Ավելին, թաիլանդացի սննդաբաններն ամենևին համաձայն չեն, որ գիշերն ուտելը վնասակար է: 

Նրանց կարծիքով՝ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է ուտել օրը յոթից ինն անգամ: Կարևորն այն է, որ չափաբաժինները փոքր լինեն: Սակայն նախապատվությունը պետք է տալ մի կտոր ձկանը կամ անյուղ մսին, այլ ոչ թե մրգերին: Քանի որ օրվա առաջին կեսին անհրաժեշտ շաքար պարունակող մրգերը նպաստում են քաշի ավելացմանը, եթե դրանք նաև գիշերն օգտագործենք: Կազմվածքի համար հատկապես վնասակար են "երեկոյան" բանանները: 

Այնպես որ, կարելի ուտել ամեն ինչ, սակայն քիչ-քիչ: Արդյունքում կունենաք և՛ գեղեցիկ կազմվածք, և՛ առողջություն, և՛ երջանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել