«Հրապարակ»-ը գրում է.

«Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել 2013թ. մայիսի 20-ին ԱԺ-ի ընդունած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթը, որտեղ «սեռ» եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք։ Ուշագրավն այն է, որ այդ սխալը շտկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Մինչդեռ օրենքը ՕԵԿ խմբակցության ու աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախկին նախարար Արթուր Գրիգորյանի համատեղ նախագիծն է, անցել է խորհրդարանով և քվեարկվել այդ նույն ԲՀԿ-ի կողմից։ Բացի այն, որ ԲՀԿ-ականը ևս այդ եզրույթի հարցում ներդրում է ունեցել, օրենքն ԱԺ-ում է եղել դեռևս 2011-ից և 3 ընթերցում է անցել, ակայն ոչ ոք այդ եզրույթին չի ընդդիմացել»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել