Ամեն դրսևորում, երևույթ, գործոն, ուժ ու իշխանություն, իր ետևում աճած աներևույթ, առավել հզոր մի պաշտպան ունի: 
Փողի ետևում ոսկին է, օլիգարխի ետևում՝ փողն ու սեփական բանդան, բանդայի ետևում՝ կոնկրետ դրվածքներն են, դրվածքի ետևում անպատժելությունն է, անպատժելիության ետևում հանրային թուլությունն է: Հանրային թուլության ետևում` ավանդույթային և արժեհամակարգային մառազմները, մառազմների ետևում` հիվանդ հոգեբանությունը: 
Ամեն դեպքում պատճառ ու հետևանքի հարց կա, և պետք է կոնկրետ դեպքում իմանալ` որը որն է:
Ոնց հասկանում եմ` մեզ մոտ ոչ թե մեկ մակարդակի դեֆեկտ է, այլ բազմաչափ: Դրան մենք շատ դիպուկ կերպով ասում ենք Անոտուգլուխ/ան--ուգլուխ: Սրանից դեն ճշմարտացի բնութագրում անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել