7 միտք Վազգեն Ա կաթողիկոսիցVemard.com-ը գրում է.

Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:

Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:

Անհավատ դառնալ հաճախ կնշանակե սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:

Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:

Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:

Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը առաքինություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել