3 հատ ձուն 4 ճ. գդալ շաքարավազով, 1 կիտրոնի մանր քերած կեղևով և 1 կիտրոնի հյութով լավ տրորել: Կես բաժակ ցորենի ալյուրին խառնել 1.5 բաժակ եգիպտացորենի ալյուր, 1 թ. գդալ փխրեցուցիչ, ավելացնել 200 գ մանր կտրատած սառը կարագ, մատներով տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների, ավելացնել ձվով զանգվածը և հունցել խմոր (նախապես ալյուրը նշվածից քիչ վերցրեք, որ հանկարծ խմորը պինդ չստացվի, հունցելիս, եթե անհրաժեշտ լինի, կավելացնեք): 30 րոպեով տեղափոխել սառնարան: 1 հատ մեծ ու քաղցր խնձորը կեղևահանել, ոչ խոշոր կտրատել, ավելացնել կես բաժակ հապալաս (cranberry, клюква) կամ ուրիշ հատապտուղ, իհարկե ցանկալի է թթվաշ, 2 ճ. գդալ շաքարավազ, 1 ճ. գդալ օսլա, խառնել: Շաքարավազ կարող եք ավել լցնել, եթե խնձորը կամ հատապտուղը թթվաշ է: Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել մի մասը, տեղավորել ջեռոցի տապակի մեջ՝ տալով խմորին տապակի ձևը, լցնել միջուկը, ծածկել մյուս մասով, եզրերն ամրացնել: Թխել նախապես 180 (350F) միացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Մատուցելիս շաքարի փոշի ցանել:Բարի ախորժակ :)

Բաղադրատոմսի սկզբնաղբյուրն այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել