1. Մայրացող կանա՜յք, խոնարհվեք Մոր առջև, որ հետո ձեր առջև խոնարհվեն: Հայրացող այրե՜ր, խոնարհվեք Մոր առջև՝ Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող Մորը ծնրադրեք: Այդպես է պատգամում Աստվածամայր Անահիտը:
2.  Կինը մայր է՝ Տոհմի մայր: Եվ ամեն մի կին դեռ չամուսնացած պետք է զգա իր այդ առաքելական կոչումը - պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար:
3. Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը, պիտանի չէ մայր լինելու:
4.   Կինը, որ մայր չէ կամ մայրանալու համար չէ նախապատրաստված, պարզապես էգ է: Կնոջ սրբությունը մայրության մեջ է:
5.   Կինը իր կուսությունը սրբությամբ պահելու է Տոհմի ընտանիքում մայրանալու և սրբանալու համար:
6. Այն կինը, որ կուսությունից զրկվում է ընտանիքից դուրս, պղծում է իր մարմինն ու հոգին: Նա պղծում է նաև այն ընտանիքը, որի մեջ մտնում է:
7.   Այն կինը, որ իր կուսությունը ժամանակավրեպ է դարձնում և Տոհմի մայր չի լինում, պղծում է իր հոգին:
8.    Ընտանեկան կենակցումը հոգևոր է  - այն ամրացնում է ընտանիքը, հոգևոր ամբողջություն ստեղծում և Տոհմի շարունակելիությունն է ապահովում:
9.      Ընտանիքից դուրս կենակցումը զուտ մարմնավոր է - այն շնացում է, քանի որ հոգևոր ամբողջություն չի ստեղծում, ընտանիք է քայքայում և կասեցնում է Տոհմի օրինաչափ շարունակելիությունը:
10.   Ամեն մայրացող դեռ մայր չէ: Ընտանիքից դուրս սերունդ չի լինի: Ընտանիքից դուրս մայրացումը չարիքի ծնունդ է: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ անտոհմիկ մի որբ - ազգային չարիք է:
11.   Մայրը - մայրացումն է ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: Եվ սրբություն է Տոհմի մայրը, քանզի պահպանում է Տոհմը և ապահովում է նրա հզորացումն ու շարունակելիությունը: Եվ Տոհմի մորն է մշտապես հովանավորում Աստվածամայր Անահիտը:
12.   Անհանդուրժելի են այն կանայք, որոնք չեն լինում Տոհմի մայր, նրանք արժանի չեն սրբության, սիրո: Նրանք անարգանքի են մատնում իրենց հոգին և իրենք իրենց զրկում են իրենց շարունակելիությունից:
13.    Եթե կինը ազատ է իր կյանքի համար, ապա նա ազատ չէ իր երեխաների կյանքի համար: Նրա ծնած երեխաները իրենը չեն. նրանք Տոհմի զավակներն են: Ինքը ծնել է այդ Տոհմի երեխաներին, և ինքը այդ Տոհմի երեխաների մայր է:
14.   Եվ մայրը չի կարող երեխաներին կտրել իրենց Տոհմից. այլապես նա չարագործ է - նա ոճիր է գործում Տոհմի նկատմամբ՝գողանալով նրա սերունդը, երեխայի նկատմամբ՝ որբացնելով նրան իր Տոհմից, և իր նկատմամբ՝ վտանգելով իր շարունակելիությունը:
15.   Մայրը իր երեխաներին մայր է Տոհմի մեջ. Տոհմից դուրս նա մայր չէ:
16.  Իրավունքը Տոհմի մորն է: Այն կինը, որ պատասխանատվություն չի զգում Տոհմի առաջ, ոչ մի իրավունք չի կարող ունենալ:
17.  Իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է. դա իրավունք է չարիք գործելու, իրավունք՝ Տոհմը քանդելու, Տոհմի զավակին Տոհմից կտրելու, իրավունք՝ զավակ չծնելու և Տոհմի շարունակելիությունը վտանգելու:
18. Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել Ազգի ճակատագիրը: Մի Ազգի բարքերը՝ գովելի, թե պարսավելի, կախում ունեն մայրերից:
19. Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ՝ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերը սնուցողը՝ ազգախնամ Անահիտով ոգեշնչված:
20.  Ամենազորավոր զենքից զորավոր է Ցեղաշունչ մոր սերը: Այն կճեղքի ցանկացած զրահ, ապառաժ: Այն տիեզերական խորություն ունի և կարող է թափանցել ամենահեռավոր վայրերն անգամ՝ գտնելու իր որդուն և զորացնելու նրան իր օրհնությամբ:
21.    Ցեղաշունչ մոր հայրենասիրությունը՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի առյուծը իր Ազգի մեջ, պիտի բարձրացնի նրա առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:
22.   Մոր ոգիացած հայրենասիրությունը, որից Ազգը արձակում է մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքի հզորության և ազատության համար: Ցեղաշունչ մոր սերը որդու զորությունը սնող աստվածային աղբյուրն է: Սեր և նվիրում դեպի Հայրենիքը ներշնչում և սնուցում է Ցեղաշունչ մայրը:
24.  Ահա թե ինչու Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն ու միայն հայրենահավատ Տոհմի մայրերի և ոչ թե բոլոր մայրացողների:
25.    Իրենց որդիներով ճանաչել ու գնահատել կանանց: Անհայրենասեր ու անարի որդիների մայրը՝ անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք:
26.   Ամեն արժանին՝ սեր, հարգանք, ակնածանք, հայրենասեր մորը: Եվ ամեն ազգախնամ բարիք՝ հայրենասեր մորից - հերոսորդիներ, հաղթական դափնիներ, ազատ Հայրենիք:
27.  Քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես «բացակայող աստվածություն» Արի ընտանիքների մեջ, Չարը պիտի շարունակի իր արյունոտ խրախճանքը մեր Հայրենիքում:
28.   Ո՛վ, Արորդի՜ք, ձեր զավակների համար մայր ընտրեք կանանց, որոնց կաթը արյուն լինի, որոնց ծնունդը՝ հերոս ու վրիժակ:
29.   Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեն Հայրենիքը պաշտպանող արհեստական ամրությունները:   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել