
Books.am-ը գրում է.
Կարծում եք՝ գիրք կարդալը հե՞շտ բան է. իհարկե, ոչ, այն ինչ-որ տեղ նման է սպորտի՝ պահանջում է ժամանակ և ինքնանվիրում: SLAVA գովազդային գործակալությունը թողարկել է «Զբաղվի՛ր
ընթերցանությամբ» սոցիալական հոլովակ, որի գլխավոր հերոսներն են ռուս դասական գրողներ Պուշկինը, Չեխովը և Տոլստոյը:
Հանճարները <<վերակենդանացել են>> սպորտային հագուստով և սովորեցնում են երիտասարդներին՝ ինչպես է պետք ճիշտ կարդալ:
Եվ այսպես, եթե ուզում եք ունենալ մարզված ուղեղ, առողջ հոգի առողջ մարմնում, ապա
1. Սկսեք փոքր տեքստերից, հետո աստիճանաբար ավելացրեք ծանրաբեռնվածությունը,
2. Օրական՝ 21 էջ և արդյունքն ակնհայտ կլինի ուղիղ մեկի շաբաթից,
3. Մի՛ հանձնվիր, 500-րդ էջում կբացվի քո երկրորդ շնչառությունը:
Նյութի աղբյուր՝ http://books.am/news/more/id/158/lang/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել