Վովա Գասպարյանը Գյումրին զինաթափում է ու հանցագործազերծում բառի բուն իմաստով: Ակամա հիշեցի, եթե չեմ սխալվում, նախորդ տարի Մասիվում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը բանկում: Երբ ոստիկանն իր հաշվեցուցակային ատրճանակով ու դիմակով մտել էր բանկը թալանելու ու վնասազերծվել, հրազենային վնասվածք էր ստացել բանկում ծառայություն կատարող ոստիկանի, ավելին` հենց իր ենթակա ոստիկանի կողմից: Էս Գյումրու դեպքով էս «հանցագործ մտքերի հետ» սերտաճածները լրիվ տվել-անցել էին փաստորեն: Ճիշտ էր Գասպարյանը, որ ասում էր` Գյումրին կրիմինալ քաղաք է: Ավել-պակաս խոսացողներ եղան նրա այդ արտահայտության կապակցությամբ, բայց արի ու մի ասա` այ «խելոքներ», բա հենց էս մարդն ա, որ ի պաշտոնե պիտի ու տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին: Բա ուրեմն որ մի բան ասում է, էն էլ հրապարակավ, հաստատ մի բան գիտի: Ավելին, ոչ միայն գիտի` ինչի մասին է խոսում, գիտի նաև` ինչ է անում: Փաստերն էլ, լիքը: Ես հիմա էսպես եմ մտածում. մենք որևէ դրական բանի հասնելու համար ընդամենը պետք է հստակեցնենք մեր վերաբերմունքը մեր իրականության նկատմամբ.
1. Սևին սև ասենք, սպիտակին` սպիտակ: Այսինքն` ինքնախաբեությամբ չզբաղվենք:
2. Լավը ազգովի համախմբված ու նաև անհատապես խրախուսենք, գնահատենք ըստ արժանվույն, վատը քննադատենք, քննադատենք անշահախնդրորեն, առանց մեր անձնական ու խմբային շահերը դրա մեջ խցկելու: 
Ու լավը ավելի շուտ կգա, քան մենք պատկերացնում ենք, որովհետև մեկը ես չեմ գնալու էս երկրից, ավելի ճիշտ` իմ երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել