Վճարովի ավտոկայանատեղի, կամ ավելի լավ էր մեր հին «պառկովչիկները», քան էսպիսի նորամուծություն: 
Այնպես է ստացվել, որ բարեկարգման կամ ցանկացած ծրագիր, որն իր մեջ ներառում է մատչելի երթևեկ, մատչելի տեղաշարժ, հարմարավետություն քաղաքային, հանրային տարածքներից ու ծառայություններից օգտվել, ավելի է դժվարացնում ու ծանրացնում քաղաքացիների ադապտացումն այդ նորամուծություններին ու նախագծերին: Հաշվի առնելով այն, որ մենք ավելի շատ կոնսերվատիվ ենք, և այն, որ այս պրոգրեսիան ավելի շատ հակասություններ է առաջացնում քաղաքացու մոտ, մնում է եզրակացնել, որ ամենալավ նորը մեր հինն է, որ պահպանելու դեպքում նման «նոր ու հարմարավետ» ծրագրերի կարիք չէր զգացվի կամ էլ կլիներ ողջամիտ: 
Պետք է բոլոր ֆունկցիոներներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ բոլոր գործողությունների կենտրոնը մարդն է` քաղաքացին, առանց որի ոչ մի նախագիծ ու ծրագիր պարզապես չի կարող գոյություն ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել