Ցանկացած ընդվզում, որն առաջնորդված է գիտակցությամբ և արժանապատվությամբ, ողջունելի է: Քաղաքացիական գիտակցության արթնացումը ևս, որքան էլ ոմանք աղաղակեն, որ քաղաքացիականը քաղաքականության հետ կապ չունի... եղբայր, հա, ձեր ասածն է՝ չունի... դուք արթնացեք, թող չունենա:
Վերջին ժամանակները կարելի է բնութագրել որպես մասնագիտացված ընդվզումների շրջան... արհմիություններ չունեցողն այդ օրը պետք է ընկնի:
Սրա հետ մեկտեղ, նկատվում է համընդհանուր բողոքականության ակտիվացում և, միաժամանակ, մարգինալացում՝ վարորդները կապ չունեն ազատամարտիկների հետ, տրանսպորտականները՝ քաղբանտարկյալների, թոշակառուները՝ աշխատանք ունեցողների, ատամնաբույժները՝ գիտնականների և այլն, և այլն...
Եթե մեր Հայաստանն արդեն հաղթահարած լիներ ԱԶԱՏՙ ԱՐԴԱՐՙ ԹԱՓԱՆՑԻԿԸ, սա կարող էր շատ նորմալ դիտվեր, հատկապես, որ կստեղծվեին ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ...  բայց հիմա, երբ ,,իշխանականները,, /քանի-որ բոլորը լսել են գերանի հին ու իմաստուն պատմություը/ համախմբված են, մարգինալների իրարից անկախ ու անտեղյակ գործելը կարող է, շատ հաճախ, հեշտությամբ, օգտագործվել հոգուտ ,,իշխանավորների,, ինչ-ինչ նպատակների... դառնան դրանց հասնելու բավականին հետաքրքիր միջոց...
Ասելս այն է, որ /Հրանտ Մաթևոսյանի ասածի պես/ եթե համաշխարհային օվկիանոսն ու ծովերը մեզանից հեռու են, չի նշանակում, որ տեղատվություններն ու մակնթացությունները մեզ վրա չեն ազդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել