2 բաժակ (200 մլ) ալյուրը, 10 գ փխրեցուցիչը (разрыхлитель, baking powder) և 1/3 թ. գդալ աղը խառնել: 3 ձուն, 1 բաժակ շաքարավազը հարել, ավելացնել վանիլ: 2 թ. գդալ լուծվող սուրճի վրա 1 ճ. գդալ տաք ջուր լցնել, որ սուրճը լուծվի, թողնել սառչի և ավելացնել ձվով զանգվածի վրա: Ստացված 2 զանգվածները միացնել, խառնել, ավելացնել 100 գ կտրատած շոկոլադ և 1 բաժակ բոված ընկուզեղեն: Հունցել, գուցե ալյուր ավելացնելու կարիք լինի, հենց խմորից հնարավոր լինի բատոն պատրաստել, ուրեմն ալյուրի կարիք էլ չկա: Խմորից 2 հատ բատոն պատրաստել, տեղափոխել ջեռոցի տապակի վրա (նախապես ծածկել յուղաթղթով), բատոններին կաթ քսել և թխել 20-25 րոպե նախապես 180 (350F) միացրած ջեռոցում: Ժամանակը լրանալուց հետո բատոնները հանել, թողնել 2-3 րոպե սառչեն և սուր դանակով բաժանել մոտ 3-4 սմ լայնությամբ կտորների, տեղափոխել ջեռոցի տապակի վրա, ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 160 (320F) աստիճան, թխել 10-15 րոպե: Թողնել, որ սառչեն: Պահել ապակե տարայի մեջ: Շատ համեղ են: Փորձեք կաթով և դարչինով սուրճի հետ... Անմահական է... Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել