150.000 դոլար` ավտոլվացման ծառայության համարVemard.com-ը գրում է.

Բազմաթիվ վարորդներ գումար տնտեսելու նպատակով նախընտրում են անձամբ լվանալ իրենց մեքենաները, սակայն հարուստ վարորդների համար Շոտլանդիայում գործում է «The Ultimate Shine» ավտոլվացման կետը, որն ամենաթանկն է աշխարհում։ Ինչպես նշում է «Oddity Central»-ը, այստեղ գործում են աստղաբաշխական գներ` 1 մեքենան լվանալու համար անհրաժեշտ է վճարել 150 հազար դոլար։

«The Ultimate Shine»-ի տնօրեն Փոլ Ուիլքինսը նշել է, որ իր ավտոլվացման կետը նախատեսված չէ միջին ապրող վարորդների համար, ովքեր իրենց Ford Fiesta-ն կայանում են ճանապարհի մի անկյունում, այլ նրանց, ովքեր իրենց թանկարժեք ու հազվագյուտ փոխադրամիջոցները պահում են հատուկ ջերմաստիճանով սենյակներում և ցանկանում են, որպեսզի դրանք միշտ կատարյալ տեսք ունենան։

Նա նաև նշել է, որ իր բիզնեսը գործում է արդեն 2 տարի, և այս ընթացքում ընդամենը 3 մեքենա է մաքրվել, ինչն իրեն չի հուսահատեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել