Շների աշխարհի այս ներկայացուցիչները ամենաուժեղն ու ամենամեծն են: Նրանք հայտնի են իրենց չափսերով, անիրական ուժով և հավատարմությամբ: Որպես կանոն, չնայած իրենց ահեղ տեսքին` այս կենդանիներն առանձնանում են մեղմ բնավորությամբ և անհավանական բարությամբ:  

10 самых крупных пород собак в мире

Շիլոնյան հովվաշուն

Շիլոնյան հովվաշունը դեռ բավականին հազվագուտ ցեղատեսակ է: Նա բուծվել է անցյալ դարի 60-ական թվականներին: Կենդանու հասակը թաթերից մինչև վիզը կազմում է 66-76 սմ, քաշը տատանվում է 36-72 կգ: Այս հովվաշունը շատ լավ ընկեր է՝ շատ մեղմ բնավորությամբ:  

10 самых крупных пород собак в мире 

 Մեծ շվեյցարական զեննեհունդ

Չնայած իր չափսերին` այս ուժեղ և մկանոտ շները բավականին ճարպիկ են և համբերատար; Առանձնանում են հանգիստ և հավասարակշռված բնավորությամբ: Բարձրությունը թաթերից մինչև վիզը կազմում է 60-72 սմ, քաշը՝ 55-60 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Կանգալ

Կանգալը կամ կանգալյան կարաբաշը պատկանում է թուրքական հովվաշների ցեղատեսակին: Բարձրությունը թաթերից մինչև վիզը կազմում է 71-89 սմ, քաշը՝ 35-70 կգ:

10 самых крупных пород собак в мире 

Պիրենեյան լեռնային շուն

Հին պահակային ցեղատեսակ է Ֆրանսիայից: Այն իդեալական համապատասխանում է երեխաներով ընտանիքներին: Բարձրությունը թաթերից մինչև վզակոթը կազմում է 63-81 սմ, քաշը՝ 45-60 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Հունգարյան կուվաս

Այս ցեղատեսակը բուծվել է Հունգարիայում տնային կենդանիների հոտի պաշտպանության համար: Նրանք առանձնանում են յուրահատուկ քաջությամբ, նրանց հատուկ չէ վախի զգացումը: Ուժեղ և հուսալիորեն հսկող շներ են: Բարձրությունը թաթերից մինչև վիզը մոտ 70 սմ է, քաշը՝ 40-55 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Նյուֆաունլենդ

Այս ցեղատեսակը ստացել է իր անունը` ի պատիվ նույնանուն կղզու, որը գտնվում է Կանադայից ոչ հեռու: Բնավորությամբ այս շները շատ համբերատար են, հնազանդ և հանգիստ: Բարձրությունը թաթերից մինչև վիզը մոտ մեկ մետր է, իսկ քաշը կարող է հասնել 70 կգ-ի:  

 10 самых крупных пород собак в мире

Գերմանական դոգ

Գերմանիայի ազգային ցեղատեսակն է, որն այլ կերպ անվանում են «Դանիական դոգ»: Իր գեղեցկության և հավասարակշռության շնորհիվ նա համարվում է «Շների Ապոլոնը»: Բարձրությունը թաթերից մինչև վիզը 70 սմ-ից ոչ պակաս է, քաշը՝ 45-90 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Իռլանդական գելխեղդ

Ի սկզբանե այս ցեղատեսակը օգտագործվել է միայն գայլերից պաշտպանվելու համար: Այս կենդանին առանձնանում է համբերատարությամբ, հնազանդությամբ: Բարձրությունը թաթերից մինչև վիզը 79-86 սմ է, քաշը՝ 40-55 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Սենբերնար

Շան այս ցեղատեսակն առանձնանում է իր մեծահոգությամբ: Նրանք աչքի են ընկնում հավատարմությամբ և սիրով` իրենց տան և ընտանիքի հադեպ: Բարձրությունը թաթերից մինչև վիզը 65-70 սմ է, քաշը՝ 50-70 կգ:

 10 самых крупных пород собак в мире

Անգլիական մաստիֆ

Աշխարհի ամենահայտնի ցեղատեսակներից մեկն է: Իրենց մեղմ բնավորության համար նրանց անվանում են «մեղմ հսկաներ»: Բարձրությունը թաթերից մինչև վիզը կազմում է 70-76 սմ, քաշը՝ 80-86 կգ:

  10 самых крупных пород собак в мире

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել