Մենք բոլորս միասին պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ, և հաղթանակը երկար սպասեցնել չտվեց, որովհետև միասին էինք և ԱՐԴԱՐ! Ես ևս դժգոհ եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ լուսաբանել մեր պայքարը (ավելի շուտ «մութաբանել»): Իսկ հիմա երկու խոսք ստորև կցված տեսանյութի վերաբերյալ! Երբ մենք Մաշտոցի պուրակը ետ վերադարձցինք ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է: Դա նշանակում է, որ այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը! Եվ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքից դուրս հրավիրելու կամ չթողնելու լրագրողներին կատարել իրենց աշխատանքը! Եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է ԱՐԴԱՐ լինես! 

P.S. Ուզում եք վերահսկել լրատվամիջոցների աշխատանքը` արեք ձեր միջոցառումը սեփական տարածքում:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել