
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
Երեկ մեր թերթի ընթերցողներից մեկն ահազանգել է, որ Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսներից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ՝ նախկին 1200 դրամի փոխարեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքեցին այդ լուրը։ Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսներում նման հայտարարություն չի փակցվել։
Մեր հարցին ի պատասխան, նախարարության Տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ Հայաստանի միջպետական և միջմարզային որևէ երթուղում փոխադրավարձի փոփոխություն առ այսօր չի եղել։ «Օգոստոսի 1-ի դրությամբ ոչ մի երթուղում ուղեվարձի թանկացում չի նախատեսվում։ Հայտեր ստանալու դեպքրւմ. հանձնաժողովը կուսումնասիրի դրանք»,– տեղեկացրին վարչությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: