Չեք պատկերացնի, թե ինչ վատ զգացի, երբ իմացա, որ Մարկ Սաղաթելյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սուր լեյկոզով տրոմբոհեմորագիկ սինդրոմով և գլխուղեղի արյունազեղումով:
Ախր դեռ երեկ նա նորմալ էր, անգամ ասուլիս էր տվել, իսկ հիմա արդեն ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Չեմ ուզում գուշակություններ անել, թե ինչի հետ է կապված այդ սարսափելի հիվանդությունը, և կապ ունի՞ այն արդյոք այն ավտովթարի հետ, որում հայտնվել էր Մարկն ամիսներ առաջ:
Փոխարենը` մաղթում եմ Մարկին շուտափույթ առողջացում և մեծ ուժ` այդ սարսափելի հիվանդությունը հաղթահարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել