Երբեմն մեր մամուլը, էականը մոռացած, ընկնում է քիչ էական հարցերի հետևից: Առավել ևս երբ բանը հասնում է պետական միջոցների չարաշահումներին, մեկ էլ կտեսնես նենց մի «սենսացիաներ» կգտնեն, որ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում երբեք ոչ թալանել էին, ոչ էլ թալանում են:
Օրինակ՝ թերթերից մեկը իբր սենսացիոն բացահայտում է արել նախագահականի արած ծախսերի վերաբերյալ: Պատկերացնո՞ւմ եք, նախագահի աշխատակազմը 7000 դոլար է ծախսել՝ 5 գիշերվա համար 4 սենյակ վարձելով «Երևան» հյուրանոցում: Եկեք հաշվենք. 5 գիշերվա համար 4 սենյակին 7000 դոլար տալը նշանակում է յուրաքանչյուր սենյակին օրական 350 դոլար տալ: Եթե հաշվի առնենք Հայաստանի հյուրանոցներում գործող սակագները, ապա գործ ունենք լավ հյուրանոցում նորմալ համարի համար գործող սակագնի հետ, որն իրոք նորմալ է՝ հաշվի առնելով, որ հիմա տուրիստական սեզոն է: Սրան էլ հավելենք, որ նախագահականը, որպես կանոն, ունենում է ներկայացուցչական հյուրեր՝ արտասահմանյան դելեգացիաների ներկայացուցիչների տեսքով, և կստանաք ամբողջական ու ադեկվատ պատկեր:
Գուցե թերթում համարում են, որ արտասահմանյան դելեգացիաներին պետք է տեղավորել հոսթելներում կամ ասենք «Ծղոտներում», բայց դե մեղմ ասած դա այդքան էլ ընդունված չի դիվանագիտական հարաբերություններում, իսկ կոնկրետ այս հարցով աղմուկ բարձրացնելը պարզապես մի բաժակ ջրում փոթրիկ անել է, առավել ևս, երբ չարաշահումների մասին այնքան հարուստ աղբյուրներ կան, որ կարելի է չմանրանալ էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել