Չինովնիկություն ունենք՝ աշխարհը չունի: Ճանաչիր «հերոսներիցդ» հերթական մեկին: Սա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն է, ով նաև հանդիսանում է «Արջի ծառյություններ՝ քաղաքապետին Service» ՓԲԸ-ի հիմնադիր անդմաներից մեկը: 
Նա շատ դժբախտ մարդ է, ժողովուրդ ջան, որովհետև, դիտելով տեսանյութը, պարզ է դառնում, որ փոքր ժամանակ նրան չեն սովորեցրել, որ ծխելիս մոխիրը թափ են տալիս մոխրամանի մեջ, այլ ոչ թե պատուհանից դուրս, առավել ևս, երբ պատուհանիդ տակ մարդիկ կան:
Այս մարդը դժբախտ է նաև այն բանի համար, որ տարրական էթիկայի կանոններին չտիրապետելուց զատ չի տիրապետում նաև օրենքներին ու դրսևորում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող վարք, քանի որ մինչ այժմ էլ չի հասկացել, որ ինչպես իր աշխատասենյակը, այնպես էլ ողջ քաղաքապետարանի շենքը չեն հանդիսանում ո՛չ իր, ո՛չ էլ որևէ այլ չինովնիկի մասնավոր սեփականությունը կամ հոր դուքյանը, այլ հանդիսանում են հանրային սեփականություն:
Սերգեյ Մակարյանը տեղյակ չէ նաև, որ քաղաքապետարանի շենքում ծխել թույլատրվում է միայն ծխարաններում, և նա իրավունք չուներ ծխելու իր աշխատասենյակում, եթե իհարկե իր հետ դաժան կատակ չեն արել և ծխարանը հատկացրել որպես աշխատասենյակ:
Ուստի եկեք ինքներս մարդասիրություն դրսևորենք ու կոչ անենք, որպեսզի նրա վերադասները ևս մարդասիրություն դրսևորեն և ազատեն նրան այդ դաժան պաշտոնից, որը Մակարյանին այնքան սթրեսերի ու ընկճախտերի մեջ է գցում, որ և ստիպում է պարբերաբար ծխել ու ակտիվիստների վրա մոխիր կտացնել, ինչպես նաև սպառնալ, որ նկարելու դեպքում ինքը ինչ-որ բաներ ցույց կտա:
Խղճանք մեր չինովնիկներին, չէ՞ որ ամեն մեկը չէ, որ երկիրը հարամելու անշնորհակալ գործին կլծվի, իսկ եղածներին փայփայել է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել