4 բան, որ կզգաք սրտի կաթված ստանալուց առաջVemard.com-ը գրում է.

Շատ դեպքերում ձեր մարմինն ազդակներ է ուղարկում ձեզ` նախազգուշացնելով, որ ինչ-որ բան ձեր օրգանիզմում այնպես չէ: Իհարկե, մեծ դժբախտություն չէ, եթե անգամ բանի տեղ չեք դնում, երբ ձեր մարմինը բողոքում է, որ դուք շատ եք կերել համեմունքներով լի կերակուր, կամ որ դուք շուտով կարող եք մրսել: Սակայն երբ բանը հասնում է սրտին, շատ կարևոր է ականջ դնել ձեր օրգանիզմի ուղարկած ազդակներին, քանզի այս ազդակներն անտեսելը կամ թյուրըմբռնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: 

Դյուք համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները վերջերս պարզել են, որ «գաղտնի» կաթվածները շատ ավելի տարածված են, քան բժիշկներն էին կարծում: Ցավոք, այս «գաղտնի» սրտի կաթվածները մահվան մեծ ռիսկ են պարունակում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտ 200,000 ամերիկացիներ սրտի կաթված են տանում ամեն տարի` առանց անգամ գիտակցելու դա: Այս տեսակի կաթվածները սրտի կաթվածների մեկ չորրորդն են կազմում: Այսպիսով, սա բավականին լուրջ խնդիր է: 

Բարեբախտաբար, ըստ սրտաբան Չոնսի Կրանդալի` դուք կարող եք հեշտությամբ ձեզ վարժեցնել ձեր մարմնի ազդակները հասկանալու համար: Բժիշկ Կրանդալը վերջերս համագործակցություն է ծավալել Նյուսմաքս Հելֆի հետ մի հատուկ տեսանյութ թողարկելու համար: Տեսանյութի վերնագիրն է «Չորս բան, որ կզգաք սրտի կաթված ստանալուց առաջ»: Այս անվճար տեսանյութում դուք կտեսնեք չորս հիմնական ձևերը, որոնցով ձեր մարմինը զգուշացնում է ձեզ մոտալուտ կաթվածի մասին: Քանզի այս կաթվածը կոչվում է գաղտնի, ձեր մարմինը ձեզ կզգուշացնի դրա մասին օրեր, շաբաթներ, անգամ ամիսներ առաջ: Նախանշանները կարող են լինել մեղմ, անորոշ կամ նույնիսկ անցավ: Շատ մարդիկ չեն էլ հասկանում, որ դրանք կապված են իրենց սրտի հետ: Չորս բան, որ կարող եք զգալ, սրտի «գաղտնի» կաթվածի ցուցիչներն են:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բուժման հետաձգման արդյունքում ամեն ինչ կարող է մահվամբ ավարտվել: Այս պատճառով էլ կարևոր է իմանալ, թե ինչ նախանշաններ են նախորդում սրտի կաթվածին: Տեսանյութում նաև քննարկվում է այն, թե ինչպես կարելի է կանխարգելել սրտային հիվանդություններն ընդհանրապես և նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի քանակությունը:

Բժիշկ Կրանդալը` Ֆլորիդայի սրտաբանական հիվանդանոցի սրտային փոխպատվաստման ծրագրի ղեկավարը, հմուտ է սրտաբանության ասպարեզում: Տարիների փորձը նրան թույլ է տվել կանխատեսել սրտի կաթվածը անգամ աննշան կանխանշաններով: Հենց այդպիսիք էլ ներկայացվում են տեսանյութում: Տեսանյութը անվճար է միայն սահմանափակ ժամանակահատվածով: Այնպես որ, շտապեք դիտել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել