Kinect-ը սկսել է հասկանալ ժեստերի լեզուն,գեյմերները հավաքում են ստորագրություններ Grand Theft Auto 5-ը ԱՀ-ի համար տեսնելու համար,Eidos Montreal-ի հիմնադիրը լքեց ընկերությունը,Electronic Arts-ը կվճարի $11 միլիոն Madden NFL ծրագրավորողին: Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ ներքևում:

Խաղերի ոլորտը այս շաբաթ

The Last of Us խաղը դարձել է ռեկորդային Մեծ Բրիտանիայում: Մշուշոտ Ալբիոնի տարածքում խաղը պահպանում է իր առաջատարի դիրքը վեց շաբաթ շարունակ,չզիջելով ոչ մի նորության: Այս իրավիճակը ըստ փորձագետների կշարունակվի մինչև սեպտեմբեր,երբ կհայտնվի Grand Theft Auto V-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Minecraft: Xbox 360 Edition–ը իսկ երրորդը Mario & Luigi: Dream Team Bros-ը: Ամբողջ ցուցակը ունի այս տեսքը.

  1. The Last of Us
  2. Minecraft: Xbox 360 Edition
  3. Mario And Luigi: Dream Team Bros.
  4. Animal Crossing: New Leaf
  5. Dynasty Warriors 8
  6. Far Cry 3
  7. Max Payne 3
  8. The Elder Scrolls V: Skyrim — Legendary
  9. FIFA 13
  10. Tomb Raider

 

Ռուսաստանի տարածքում,ըստ OZON.ru-ի ամենապահանջվածը Total War: Rome II-ն է,որը այժմ կարելի է պատվիրել,իսկ ապշտոնական ներկայացումը կլինի սեպտեմբերի 3-ին: Վաճառքի երկրորդ տեղն է գրավել «Sid Meier’s Civilization V. խիզախների նոր աշխարհը»,իսկ երրորդ տեղում է «Метро 2033: Հույսի ճառագայթ»-ը:

total-war-rome-2_arverni_oathsworn

Խաղեր ԱՀ-ի համար
  1. Total War: Rome II
  2. Sid Meier’s Civilization V:
  3. Метро 2033: Հույսի ճառագայթ.
  4. Final Fantasy XIV: A Realm Reborn. Collector’s Edition
  5. Battlefield 4
  6. The Sims 3
  7. Call of Juarez: Gunslinger
  8. StarCraft II: Heart of the Swarm
  9. Tom Clancy’s Splinter Cell: Blacklist. The 5th Freedom Edition

 

Խաղեր ևաքսեսուարներ կոնսոլների համար
  1. Grand Theft Auto V (PlayStation 3)
  2. Grand Theft Auto V (Xbox 360)
  3. Մեզանից մեկը.Էլլի (PlayStation 3)
  4. Minecraft (Xbox 360)
  5. FIFA 14 (PS3)
  6. Ճամփորթություն.  (PlayStation 3)
  7. FIFA 14. Ultimate Edition (PlayStation 3)
  8. FIFA 14. Ultimate Edition (Xbox 360)
  9. Forza Motorsport 4 (Xbox 360)
  10. God of War: (PlayStation 3)

 

stephaniedastous

Eidos Montreal-ն հիմնադիր Սթեֆան Դ’Աստուան հեռացավ ընկերությունից:Պատճառը Square Enix-ի հետ խնդիրն էր: Հիմնադիրը նշել է,որ հիմնական պատճառը խաղեր պատրաստելու դիրքորոշումներն են,որոնք չեն համապատասխանում նրա պատկերացումներին: Սթեֆան Դ’Աստուանի պաշտոնը կստանա Դեյվիդ Անֆոսսին:

psplus530-imgcrs_resize

Sony ընկերությունը հայտարարել է ամառային վաճառքի մասին: Ակցիան ստացել է Summer Festival անվանումը: Խաղերի գները տատանվում են €5-€20 սահմաններում:

  1. Alice: Madness Returns
  2. Ape Escape
  3. Beyond Good and Evil HD
  4. Demon’s Souls
  5. F1 Race Stars
  6. inFAMOUS Collection
  7. Killzone
  8. LittleBigPlanet
  9. Medieval Moves
  10. MotorStorm Apocalypse
  11. Ratchet & Clank
  12. Resident Evil 4 HD
  13. Starhawk
  14. Tales From Space: About a Blob
  15. The Walking Dead-Season Pass
  16. WipEout HD
  17. ICO and Shadow of the Colossus Classics HD

PlayStation Plus-ի բաժանորդներին սպասվում է 10% զեղճ:

4

Wasteland 2-ի թողարկումը հետաձգվել է մեկ ամիս: Պատճառը ներկայացրել են ծրագրավորողները,որոնք բացատրել են,որ ցանկանում են խաղը դարձնել ավելի մասշտաբային: Խաղի առաջին թեսթավորումը կլինի հոկտեմբերին:

GTA_5

Grand Theft Auto 5-ի ԱՀ տարբերակը տեսնելու ստորագրահավաքին գրանցվել է արդեն 281 հազարից ավելի մարդ: Խաղի երկրպագուները դիմելով Rockstar Games-ին պահանջում են չանտեսել անձնական համակարգիչ ունեցող գեյմերներին: Հիշեցնենք,որ խաղը պետք է հայտնվի միայն PlayStation 3-ի և Xbox 360-ի համար:

Շաբաթվա անոնսը

sm.11.600

Activision ընկերությունը անոնսավորել է Teenage Mutant Ninja Turtles խաղը: Խաղը հիմնված է Nickelodeon սերիալի սցենարի վրա և պատմում է փոքր  «Ninja»-ների մասին: Խաղը կներկայացվի հոկտեմբերի 25-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել