ՀԳՄ նախագահ Լւոն Անանյանը. որ ՀՀ նախագահական ւ ԱԺ նախընտրական քարոզարշավների ժամանակահատվածում համաքայլ հավասար փափուկ քայլքով ընթանում էր ՀՀԿ-ի կողքով ու բյուր համբյուր էր խնկարկում Սերժ Սարգսյանին օրերս կայացած գրողների օրոր-շորոր համագումարին միաձայն վերընտրվեց ՀԳՄ նախագահ: Պարզ կարելի է ենթադրել. համագումարի միակարծիք. միաքիմք մասնակիցները չեն ատում կեղծիքն ու խոնարհումը. անօրինությունն ու թալանը: ՀԱՄԱԳՈՒՄԱՐԱՅԻՆՆԵՐԸ մարդկային լեզվով ճշմարիտ խոսք չեն կարող գրել. նրանց գրած «գոհարներն» էլ ՀՀԿ-ի անդամատոմսին ներբող պետք է լինի: Պղնձացած սրտով Լ. Անանյանին կողմ քվեարկողների ճակատները զարդարեք ՀՀԿ-Ի ԶԱԶԻՐ-ՆԱՆԻՐ անդամատոմսերով. քանի որ այդ ընտրությունով նրանք ինքնակամ մխրճվեցին ՀՀԿ-ի անդամատոմսի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել