
Ես գտա նրան ...
Այնքա՜ն հարազատ... այնքա՜ն անթույլատրելի...
Գտա, սակայն իմը չէ՜ր...
Ես գտա նրան ուրիշ աշխարհում..
Ու թվում էր ուր, որ է հպարտությունս թույլ չի տա երջանկանալ..
Բայց երջանկությունս ավելի ուժեղ գտնվեց...
Կարծում էի երբեք չեմ զգա.. չեմ ապրի..
Այլևս...
Կարծում էի երբեք էլ չեմ գրկվի..
Գրկվեցի... սակայն մահացա հենց նույն վայրկյանին , երբ ոտքերս իջեցրի գետին...
Կարողացա քայլել..
Կարողացա՞ ..
Քայլեցի,, քայլեցի այնքան մինչև հասկացա կրկին վերև եմ ուզում...
Ուրիշ աշխարհում ինձ ու քեզ ոչ ոք չէր դատում..
Իսկ հիմա... Կարծես բոլորն իմ դեմ են ...
Ես գտա նրան ու երեսին շպրտեցի երջանկությանս այն վերջին մնացորդները, ինչ ունեի պահած..
Ես գտա նրան... սակայն կորցրի հենց նույն վայրկյանին ..
Կարծում էի էլ երբե՜ք սիրտս չի դողա..
Դողա՝ երջանկությունից..
Դողա՝ գտնելուց..
Դողա՝ կորցնելուց...
Գտնելուց հետո հասկացա, որ երջանկություններս որ պահել էի այդքա՜ն թաքուն ու խորը, արժանի էին , որ նվիրեի նրան..
Երջանկություններս որ պահել էի բոլորից թաքուն... կուտակել իրար վրա.. արժանի էին որ թափեի նրա գլխին ..
Ու խորտակ էի...
Ու խեղդվեր..
Ու գուցե այդ ժամ հասկանար...
Որ ես...
Ես...
Ես այդպես էլ չկարողացա ասել, որ ես...
Ներսում եմ խորտակել հույզերս...
Պահել եմ ամո՜ւր...
Ու գուցե երբեք էլ չիմանա..
Ու գուցե երբեք էլ չասեմ...
...
Աչքերս կամաց շա՜տ կամաց բարձրացնում եմ վեր ու տեսնում , որ ինձ է սպասում իմ ուրիշ աշխարհը..
Որին ես գտա...
Գտա հանկարծակի..
Ու սակայն կորցրի նույն հանկարծակի գտնելուց ժամեր անց...
Երբ կարողացա քայլել ու հասկանալ, որ մեր ուրիշ աշխարհում չկան սերեր...
Չկան տառապանքներ..
Տանջանքներ...
Մեր ուրիշ աշխարհում կաս դու , որ ամեն անգամ աչքերս բարձրացնելուց միշտ պատրաստ սպասում ես ինձ..
Ու աչքերովդ ասում, որ կողքիս ես...
Ու աչքերովդ ասում, որ միշտ պատրաստ ես իմ կողքին լինելու...
..Որ երբ ես չեմ կարողանում քայլել , ուրեմն քեզ հետ եմ ...
..Որ երբ ես չեմ կարողանում սիրել.. ուրեմն դու ինքդ վաղուց ինձ դարձրել ես քո պես...
Սակայն մի պահ վերանում են բոլո՜ր աշխարհներն ու ընկնում ենք ներքև..
Ցավո՜ւմ .. ցավո՜ւմ .. սակայն դու երբեք ոչինչ չես կորցնում...
Իսկ ես կորցնում եմ քեզ..ճիշտ այնպես ինչպես գտա...
Կորցնում եմ ու այդպես էլ չեմ կարողանում ասել, որ ես...
Ես ...
Ու գուցե երբեք էլ չիմանաս..
Ու գուցե երբեք էլ չասեմ...
....
Ես նրան գտա ուրիշ աշխարհում.. ուրիշ կյանքով լի..
Հետո... Հետո հասկացա, որ անթույլատրելի է...
Ես բաց թողեցի ..
Բաց թողեցի ձեռքը... ու մահացա..