Դիմակներ սև կետերը հեռացելու համարVemrd.com-ը գրում է.

Սպիտակուցային մաքրող դիմակ: Վերցրեք ձվի մեկ հում սպիտակուց, ավելացրեք 1 ճաշի գդալ շաքար և հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակը քսեք դեմքին ու թողեք մինչև ամբողջությամբ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասն ու մատներով և ձեռքի ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Այդպիսի հարվածների ժամանակ Ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուս է քաշում: Շարունակեք այս գործողությունն այնքան ժամանակ, մինչև Ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին: 

Վերջում լվացվեք սառը ջրով, դեմքին քսեք խոանվեցնող քսուք: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական 1-2 անգամ: Եթե Ձեր մաշկը չոր է, այն քսեք միայն սև կետերի շրջանում` T-աձև զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպում դիմակը կարելի է քսել ողջ դեմքին:

Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ: Մեկ հում ձվի սպիտակուցին խառնեք 2 թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերևներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարիչով հարեք, ստացված խյուսի կեսը քսեք մաքուր մաշկի այն հատվածներին, որտեղ կան սև կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպե հետո լվացվեք սառը ջրով:

Սպիտակ կավից պատրաստված դիմակ: Սև կետերը մաքրելու համար շատ արդյունավետ է սպիտակ կավից պատրաստված դիմակը: Բացեք կավի փոշին ջրով: Պիտի ստացվի մածուցիկ ու միատարր զանգված: Այն քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել