Ավգուստինա Իգլեսիասն ավելի հայտնի է որպես Քերոլայն։ Նա հեշտ կյանքի չի ունեցել: Կինը ստիպված է եղել վաճառել իր մարմինը ֆինանսական բարեկեցության հասնելու համար: Նա նվաճել է Եվրոպայի ամենահարուստ տղամարդկանց սրտերը: Բայց ամեն ինչ սկսվեց բավականին ցավալիորեն. աղքատության և քաոս, մայր, ով ցանկացած աշխատանք անում էր իր և իր երեխաների համար փող ստանալու համար, լքում էր տունը և թափառական կյանք էր վարում: Բայց Ավգուստինան չհանձնվեց և դարձավ Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը:

Մանկություն

Ավգուստինա Կարմեն Օտերոն ծագումով Իսպանիայի փոքրիկ Պոնտեվերդրա քաղաքից է: Նա ծնվել է 1868 թվականին աղքատ կնոջից, որն այդ ժամանակ արդեն ուներ չորս երեխա տարբեր անհայտ տղամարդկանցից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ աղջկա մայրը գումարի դիմաց մարմնավաճառությամբ էր զբաղվում, որպեսզի կարողանա մի փոքր գումար վաստակել: Նա անընդհատ տանը չէր, իսկ երեխաները մեծանում էին փողոցում: Ավգուստինան եղբայրների հետ աղբանոցից իրեր էր հավաքում:

 

Երբ աղջիկը 10 տարեկան էր, նրան բռնաբարել և ծեծել են: Քերոլայնին օգնեցին անցորդները, հակառակ դեպքում նա մահանալու էր: Աղջիկն այդ դեպքից հետո երկար ժամանակ հիվանդանոցում էր և երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: Հենց այդ պատահարից հետո նա որոշեց իր համար բարեկեցիկ ապագա կառուցել: 

Դրանից հետո նրան սկսեցին արհամարհել ծանոթներն ու բարեկամները: Խոսակցություններ էին պտտվում, որ ինքն է դրդել, որ իրեն բռնաբարեն:

 

Հարստության ճանապարհը

14 տարեկան դառնալուց հետո աղջիկը փախավ տնից և գնաց Լիսաբոն: Իր հարազատներին նա այլևս երբեք չտեսավ: Գալով քաղաք՝ Ավգուստինան սկսեց գումար վաստակել մարմնավաճառությամբ: Երբեմն մերկապարերով էր հանդես գալիս պանդոկներում, որտեղ նրան անվանեցն Քերոլայն: Ավելի ուշ ուղևորվեց Բարսելոնա:

Մեծ քաղաքում նրան իսկական փառք էր սպասում տղամարդկանց կողմից: 1888 թվականին Քերոլայնը հանդիպեց Էռնեստ Յուրգենսին, ով օգնեց նրան համբավ ձեռք բերել: Նա վճարեց և պարի ու երգի ուսուցիչ գտավ: Մեկ տարի անց Ավգուստինան ու Էռնեստը գնացին նվաճելու Նյու Յորքը, որտեղ աղջկան հսկայական հաջողություն էր սպասում: Նա այնքան զգայական ու նրբագեղ էր պարում բեմում, որ հանդիսատեսն առաջին րոպեներից սիրահարվեց նրան: Նա իր իսպանական արտաքինով մուսա դարձավ աշխարհի բազմաթիվ բանաստեղծների և արվեստագետների համար: Ավելի ուշ Քերոլայնը հանդիպեց Ուիլյամ Վանդերբիլթին, որն այդ ժամանակ մեծահարուստ մագնատ էր: Նա ոչ մի զբոսանավ, վիլլա, մարգարիտ չխնայեց իսպանուհու համար:

Էռնեստն այնքան սիրահարված էր Քերոլային, որ չկարողացավ դիմանալ իրենց բաժանությանը և ինքնասպան եղավ: Սակայն ասում են, որ նա միակ տղամարդը չի եղել, որ ինքնասպան է եղել կնոջ անպատասխան սիրուց: 

Կնոջը շրջապատում էին միայն շատ հարուստ տղամարդիկ, ովքեր օգնում էին նրան մոռանալ իր անցյալը:

Քերոլայնի սիրեկաններն այնպիսի տղամարդիկ էին, ինչպիսիք են Ուիլյամ Երկրորդը, թագավորներ Էդվարդ VIIը, Լեոպոլդ Երկրորդը, Ալֆոնսո II-ը, Մոնակոյի արքայազն Ալբերտ I-ը, ովքեր նրան նվիրում էին թանկարժեք զարդեր, պալատներ և զբոսանավեր:

Այդ տղամարդկանց շնորհիվ Քերոլայնը դարձել էր Ֆրանսիայի ամենահարուստ կինը: Սակայն 46 տարեկան հասակում Քերոլայնը որոշեց թողնել բեմն ու երգարվեստը:

 

Իր հուշերում իսպանուհին խոստովանել է, որ մանկական տրավմայի պատճառով նախապես ատում էր բոլոր տղամարդկանց: Նրա բոլոր հարաբերությունները տղամարդկանց հետ բացառապես եսասիրական նպատակներից ելնելով էին:

Կինը խաղամոլ էր դարձել: Նա կորցրեց իր ողջ կարողությունը խաղատանը: Նոր խաղադրույքներ կատարելու համար Քերոլայնը կրկին անցավ մարմնավաճառության: Արդյունքում մահացավ Նիցցայի էժան հյուրանոցներից մեկում 96 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել