«Զզվանք առաջացնող կոմնապահություն».  միայն այսպես կարելի է որակել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ ժյուրիի վրացի անդամների վարքագիծը: Մրցութային այս երկու օրվա ընթացքում նրանք ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին իրենց ցինիզմը: Այդ անհիմն գնահատականներով նրանք ապտակ էին հասցնում ոչ միայն մեզ` հայերիս, այլ նաև ժյուրիում նստած մնացած համաշխարհային ճանաչում ունեցող տաղանդավոր կոմպոզիտորներին և երգիչներին: Երբ Տոտո Կուտունիոն ոգևորված 11 է նշանակում, իսկ Մելաձե եղբայրները` 9, մասնավորապես Վալերի Մելաձեն, նա դրանով կասկածի տակ է դնում նույն Տոտո Կուտունոյի ճաշակը և նրա մասնագիտական հնարքը: Մենք բոլորս նկատեցինք, թե ինչպես այլայլվեց երգչուհի Վալերիայի դեմքը, երբ Մաշայի ու Էրիկի ելույթի ժամանակ Կոնստանտին Մելաձեն միակ 10 նշանակեց: Այս ամենը շատ ակնհայտ է ու պատիվ չի բերում նման որակյալ մրցույթին: Ըստ իս` նրանց այս պահելաձևը սովորական խարդախություն է, նրանք այսպես փորձում են աղավաղել մրցույթի արդյունքները:

Այս քայլով վրացի այս զույգը ապացուցեց, որ նրանք շատ էժանագին անձնավորություններ են, և այն տաղանդը, որով օժտված են, իր արժեքը կորցնում է: Մի պահ եկեք պատկերացնենք` եթե ժյուրիի կազմում լինեին երկու հայ մշակութային գործիչներ, նրանք իրենց այսպես լկտի կպահեի՞ն, պատասխանը միանշանակ է` իհարկե ոչ: Ես չեմ ուզում ամպագոռգոռ արտահայտություններով գովաբանել մեզ, բայց, այնուամենայնիվ, մեր տեսակը տարբերվում է շատ ու շատ այլ ազգերից, մենք երբեք ուրիշ ազգին գցելով հաջողությունների չենք հասնում: Պետք է նշել, որ երբեք հայ մասնակիցը այսպիսի ծանր պայմաններում հանդես չի եկել, երբ մի կողմից ժյուրին է թշնամանքով լցված, մյուս կողմից մասնակիցներն են աննախադեպ ուժեղ: Բայց հաշվի առնելով, որ Մաշան օժտված է տաղանդով և յուրահատուկ կամայական հատկանիշներով, մենք կարող ենք հուսալ, որ նա կհաղթի: Համենայն դեպս, այս աղջիկը արժանի է հաղթանակի, ինչքան էլ որ դա չցանկանան Մելաձեները:

 Նյութի աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել