ՀՀռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ը Ռիո դե Ժանեյրոյի տաճարներից մեկում հանդիպել է ավելի քան 5000 հավատացյալների հետ և սենսացիոն կոչ է արել, որն ուղղել է հատկապես երիտասարդությանը: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը կոչ է արել հավատացյալներին դուրս գալ փողոցներ, պայքարել, բողոքել ու «անկարգություններ» անել հանուն այն արժեքների, այն իդեալների, որոնք դավանում է Քրիստոնեությունը, և որոնք այդքան դաժանորեն ոտնահարվում են ժամանակակից աշխարհում և հատկապես զարգացած պետություններում:
Անկեղծ ասած` պետք է խոստովանեմ, որ հիացած եմ Ֆրանցիսկոսի համարձակությամբ ու մինչ այժմ դրսևորած քրիստոնեական իդեալներին նվիրվածությամբ: Միևնույն ժամանակ հիացմունք է առաջացնում այն, որ նրա սկզբունքայնությունն ու առաքինությունը ոչ միայն հակասության մեջ չեն մտնում, այլև լրացվում են Ֆրանցիսկոսի՝ ժամանակի ոգուն համահունչ պահվածքով ու գործողություններով:
Հռոմի Պապը իր վարած քաղաքականությամբ լուրջ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի քրիստոնեության ու հատկապես Կաթողիկե եկեղեցու շուրջ ստեղծված բացասական կարծրատիպերի կուռ պատյանը քանդվի, իսկ Եկեղեցին փյունիկի պես մոխիրների մեջից հառնի:
Մեզ տարիներ ու տասնամյակներ շարունակ փորձել են սովորեցնել, որ Քրիստոնեությունը հնազանդություն ու անգործություն քարոզող ուսմունք է, մինչդեռ դա միայն ճշտի մի մասն է, որովհետև որոշ ուժերի ձեռք չի տալիս նշել, որ Քրիստոնեությունն այն ուսմունքն է, որը քարոզում է, որ խավարը պետք է լույսով ցրես, իսկ չարի ու անարդարության դեմ պետք է պայքարես, իսկ պայքարելը քամակների վրա նստած դիրքում բավականին բարդ է:
Ժամանակն է, որ շուրջ 2 միլիարդ հետևորդ ունեցող համաշխարյհային այս կրոնի հետևորդները ևս ասեն իրենց խոսքը ու ցույց տան, որ միայն թղթի վրա չէ մեր կրոնը ամենամեծն ու զորեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել