«Ազգ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք թերթի հացազրույցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանի հետ` Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և նրա անվան հետ կապված տեղեկությունների մասին: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում.

Ներկայացնում ենք թերթի հացազրույցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանի հետ` Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և նրա անվան հետ կապված տեղեկությունների մասին: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում.

 - Պրն Մուսայելյան, տեղեկություններ են հրապարակվել, որ դուք Երևանի քաղաքապետ պետք է նշանակվեք: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները:

 - Այդ տեղեկությունն իհարկե անհեթեթություն է: Երկու տարի է, ինչ տարբեր առիթներով ես փորձել եմ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու չեմ ուզում ինձ վերագրվող այս կամ այն պաշտոնը:

- Երևի նկատի ունեք Ձեզ` ՏՏ նորաստեղծ նախարարության նախարար կամ ընդդիմության ստվերային կառավարության կապի նախարար նշանակելու մասին լուրերը:

- Այո: Այդ լուրերի մասին ես իմանում եմ մամուլի հրապարակումներից: Բնականաբար, դրանք ստահոդ լուրեր են: Ես հետևողականորեն իմ աշխատանքն եմ կատարել իմ տեղում ու նաև հասարակական գործունեություն իրականացրել տարբեր հանձնաժողովներում: Երևի իմ հասարակական գործունեությամբ է պայմանավորված նման լուրերի տարածումը, բայց ասեմ, որ երկրին օգտակար լինելու համար ամենևին էլ պարտադիր չէ որևէ պաշտոն զբաղեցնել: Ես բազմիցս ասել եմ, որ նման հավակնություններ չունեմ, սիրում եմ իմ աշխատանքը «Սինոփսիս-Արմենիայում», այստեղ եմ աշխատել ընկերության կայացման առաջին օրվանից և հպարտ եմ ընկերությանՙ Հայաստանում ունեցած հաջողություններով ու նաև իմ լումայով այդ հաջողություններում: Անկախ ամեն ինչից, նաև հումորով եմ վերաբերվում նման լուրերին, բայց կան մարդիկ, որ հավատում են նման լուրերին, դրա համար անհրաժեշտություն է առաջանում հերքելու դրանք:

- Պրն Մուսայելյան, Դուք նաև ՀՀԿ-ից Երևան քաղաքի ավագանու անդամ եք: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման, դրա դեմ բողոքների, ապա նաև այդ որոշման կասեցման վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

- Ես չեմ ցանկանում կարծիք հայտնել՝ արդարացված էր 150 դրամ սակագինը, թե ոչ: Դա մասնագետների հաշվարկների խնդիր է, որը, կարծում եմ, որոշ ժամանակ հետո հանրությանը կներկայացվի: Խնդիրը, կարծում եմ, ավելի շատ բացատրական անբավարար աշխատանքն էր հասարակության մեջ, որպեսզի մարդիկ գիտակցեին դրա անհրաժեշտությունը: Կարծում եմ, քաղաքապետը ճիշտ որոշում է ընդունել՝ կասեցնելով սակագների բարձրացման որոշումը և հանձնախումբ ստեղծելով: Դա կթուլացնի լարված մթնոլորտը, և մասնագետները հնարավորություն կունենան հանգիստ իրականացնելու իրենց հաշվարկները: Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ հանձնախմբի եզրակացությունն ու ընդունվելիք որոշումը լայնորեն քննարկվեն հասարակությունում, նոր միայն կայացվի քաղաքապետի որոշումը այս հարցի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել