Նման օրինակ հաղթանականեր, քաղաքացիական նախաձռնությունները շատ են ունեցեl, հիշենք Թեղուտը, բուտիկները, դրանց գումարած չենq վճարի 150 դրամ ակցիան, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները լավ հասկանում են, որ համընդհանուր բողոքի ձայնը մարելու լավագույն տարբերակը, նման մանր մունր բողոքի ալիքներ ստեղծելու և դրանց բավարարում տալու տարբերակն է: Ես գրեթե վստահ եմ, որ իշխանությունների նման հանգիստ վերաբերմունքը գալիս էր իրենց անվրդով վիճակից, քանի որ իրենք լավ հասկանում էին, թե ով է նման իրավիճակներ ստեղծողը և դրանք վերահսկողը: Արդյունքում տեղի տվեցին միայն վարորդների և ակտիվիստների նյարդերը: Իսկապես, իշխանությունները նպատակ են հետապնդում շնչակտուր անելու քաղաքացիական ցանկացած դրսևորում, մեծ և ավերիչ ցնցումները վերահսկելու և դրանցից ապահովվագրվելու լավագույն տարբերակը, սեյսմիկ բարձիկների կիրառումն է, որը չեզոքացնում է ցնցումների ալիքը՝ հետևանքները հասցնելով մինիմումի:
Գների թանկացման դեմ ուղղված բողոքի նման ակցիաները ես կանվանեի սեյսմիկ բարձիկ: Այդ ակցիայի ֆոնին, ոչ ոք ուշադրություն չդարձրեց հացի գնի թանկացմանը, ոչ ոք ուշադրություն չդարձրեց ԵՄ- հետ ասոցացման համաձայնագրի շուրջ կազմակերպված հանդիպմանը և որոշ այլ կարևոր խնդիրների: Մի խոսքով, ինչպես միշտ եմ ասել, հիմա էլ եմ կրկնվում, քաղաքացիական ինքնագիտակցումն ու ինքնակազմակերպումը, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու ձեռքբերումն է, բայց նման դրսևորումները ոչինչ են պետական մակարդակով գործվող ազգադավ քաղաքականությունը կասցենելու համար: Մի անեկդոտ հիշեցի, երբ էշը վիճում է կենդանիների հետ, որ ինքը էշ չէ, այլ ավանակ է: Հիմա նույնը մեր հասարակությունն է անում, մենք վիճում ենք, որ մենք էշ չենք, բայց վախենում ենք խոստովանել որ ստրկացված ենք:
Այս օրերին, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն, չարձագանքեց լրատվական դաշտում հայտնված այն լուրերին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը՝ հանուն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի: Նման դավաճան հայտարարությունները մնացին անպատասխան և չլուսաբանված: Համընդհանուր հայաստանյան այս ֆոնին, նման տեղեկատվությունը պետք է որ բողոքի մեծ ալիք բարձրացներ, պահանջելով Սերժ Սարգսյանից բացատրություններ: Արդյունքում, հասարակությունը զբաղված է տրանսպորտի գների թանկացման, արտագաղթի և գործազրկության հանապազօրյա խնդիրներով, մյուսները չթվարկեմ: Ի՞նչպես կարող է ՀՀ կառավարությունը արձակուրդ մեկնել, երբ երկիրը օրհասական վիճակում է, կամ կասեի՝ հոգևարքի մեջ է գտնվում: Նման ազգային ստրատեգիկ խնդիրների անպատասխան և չլուծված իրավիճակում, տրանսպորտի սակագների թանկացման ժամանակավոր կասեցումը և ակտիվիստների տարած հաղթանակը կարելի էր որակել այսպես, լացող երեխային ծծակ տվեցին, որ ձենը կտրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել