Այ սենց պիտի լինի երթուղիների մրցույթը, ուզո՞ւմ ես դառնալ գծատեր` ցավդ էլ տանեմ. մասնակցի հեռուստաշոուին, հրապարակային ձևով պատասխանի բացառապես երթուղու շահագործման հետ կապված հարցերին, ասենք`
*Ի՞նչն է պարտավոր ստուգել վարորդը երթուղի դուրս գալուց առաջ
*Ի՞նչ պարտավորություն ունի գծատերը ժողովրդի և պետության առաջ
*Ինչպիսի՞ն պետք է լինեն վարորդի հագուկապը, հիգիենիկ վիճակը և էթիկան
*Ու՞մ որոշմամբ է երթուղային տրանսպորտի գինը վերանայվում և հաստատվում
*Ի՞նչ հարկով է հարկվում գծատերը օրինական դաշտում աշխատելիս
*Իրավունք ունի՞ արդյոք գծատերը վարորդին շահագործել` ի բարօրություն իրեն
*և այլն....
Այս հարցերին ճիշտ պատասխանելուց հետո գծատիրոջը պետք է տրվի վկայական, որով նա իրավունք ունի երթուղային գիծ շահագործել, այնուհետև իր միջոցներով կամ սուբսիդավորմամբ ձեռք բերի քաղաքային ուղևորափոխադրումներ կատարելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ ու հայդե....
Թե չէ խնամիածանոթաբարեկամական կապերով միշտ էսպես ա լինելու` դուք թանկացնելու եք, մենք ստիպելու ենք էժանացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել